Լենտեքս ՍՊԸ-ն հանդիսանում է գուլպաների և զուգագուլպաների  խոշորագույն արտադրողներից մեկը Հայաստանում:
Ձեռնարկությունը հիմնադրվել է 2003 թվականին Գյումրի քաղաքում: Գործունեության սկզբնական շրջանում  "Viva" ապրանքանիշի ներքո արտադրվում էին կանացի էլաստիկ զուգագուլպաներ, իսկ 2007 թվականից շահագործման է անցել "Lentex" ապրանքանիշով գուլպաների և զուգագուլպաների արտադրության նոր հոսքագիծ:

Այսօր Լենտեքս ՍՊԸ-ն հայկական միակ ձեռնարկությունն է` լիովին հագեցած  գուլպաների և զուգագուլպաների  տեսականիով, որը բավարարում է նորածիններից մինչև մեծահասակների պահանջները` ցանկացած ճաշակի, ձևի, երանգի, չափսերի ու եղանակի:
Արտադրանքը թողարկվում է  ՀՀ ստանդարտներին համապատասխան և ունի անհրաժեշտ բոլոր հավաստագրերը :
Մեր ձեռնարկության  տեսականին ունի ավելի քան հարյուր անվանում:
Նախշերի և գունային ներդաշնակության միջեղանակային թարմացումները, դիզայնի յուրատիպությունը, նորաձևության հետ համընթաց քայլելը թույլ են տալիս մեր ձեռնարկության ապրանքատեսականուն լինել միշտ նորաոճ, ժամանակակից, յուրօրինակ ու սպառողական շուկայում պահանջարկ վայելող :
"Viva" և "Lentex" ապրանքանիշերի հանրաճանաչության մասին է վկայում արտադրանքի ծավալների ամենամյա նկատելի աճը:
Շնորհիվ ճկուն մարկեթինգային քաղաքականության` ձեռնարկությունն արագ արձագանքում է սպառողների պահանջարկին, նաև ընդունում  պատվերներ` առաջնորդվելով պատվիրատուի նախասիրությամբ:
"Lentex" ապրանքանիշով Հայաստանում գործում են երեք ֆիրմային խանութներ, որտեղ ներկայացված է մեր արտադրանքի ամբողջ  տեսկանին:
Մենք պատրաստ ենք համագործակցության մեծածախ կազմակեերպությունների և արտահանող ընկերությունների հետ փոխադարձ շահավետ պայմաններով: 




ԼԵՆՏԵՔՍ ՍՊԸ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականություն

Լենտեքս ՍՊԸ-ի (այսուհետ ԼԵՆՏԵՔՍ) կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) քաղաքականության նպատակն է սահմանել ընկերության ԿՍՊ ոլորտները, հիմնարար սկզբունքները, դրանք հայտնի և հասանելի դարձնել բոլոր շահագրգիռ կողմերին:

Ընկերության ԿՍՊ-ն վերաբերում է ընկերության գործունեության բոլոր ոլորտներին և մակարդակներին: ԼԵՆՏԵՔՍ-ը ԿՍՊ քաղաքականության միջոցով հայտարարում է, որ հավատարիմ է`

  • գործելու սոցիալապես պատասխանատու կերպով
  • շարունակաբար բարելավելու իր գործունեությունը երկրի օրենսդրական պահանջներին համապատասխան
  • խրախուսելու իր աշխատակիցներին և այլ շահագրգիռ կողմերին (մատակարարներին, կապալառուներին, վաճառողներին եւ այլն), գործելու էկոլոգիապես պատասխանատու եւ հաշվետու կերպով
  • շարունակաբար բարելավելու իր ԿՍՊ ռազմավարությունը

ԿՍՊ ոլորտները

ԼԵՆՏԵՔՍ-ի ԿՍՊ քաղաքականությունն իր մեջ ներառում է, սակայն չի սահմանափակվում, հետևյալ ոլորտները`

Աշխատատեղի անվտանգություն – իրականացնել սոցիալական ծրագրեր եւ ձեռնարկել այլ միջոցներ` անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու նպատակով

Աշխատանքային բարենպաստ միջավայր – ԼԵՆՏԵՔՍ-ը դարձնել հոգեբանորեն առողջ աշխատանքային միջավայր` մշակելով և խթանելով բազմազանության և ներգրավածության մշակույթը

Անձնաակազմի զարգացում –իրականացնել արդարության եւ հավասարության սկզբունքի վրա հիմնված անձնակազմի զարգացման եւ գնահատման քաղաքականություն: Անձնաակազմին խրախուսել և աջակցել մասնագիտական հմտությունները խորացնել ուուղղությամբ, անհրաժեշտ ռեսուրսներ և սարքավորումներ տրամադրել իրենց պարտականությունների իրականացման համար:

Համայնքային զարգացում –իրականացնել սոցիալական ծրագրեր` ուղղված համայնքի եւ նրա բնակիչների զարգացմանն ու բարեկեցությանը


ԼԵՆՏԵՔՍ-ի սոցիալական քաղաքականության հիմնական սկզբունքները

ԼԵՆՏԵՔՍ-ը իր սոցիալական քաղաքականության մեջ կիրառում է հետևյալ հիմնական սկզբունքները`

  1. Որակ: ԼԵՆՏԵՔՍ-ը ձգտում է արտադրել բարձրորակ ապրանքներ եւ ծառայություններ իր շահառուների և այլ շահագրգիռ կողմերի համար
  2. Հավասար հնարավորություններ: ԼԵՆՏԵՔՍ-ը պարտավորվում է ապահովել հավասար հնարավորություններ բոլոր որակավորված թեկնածուների համար, անկախ նրանց ռասսայից, տարիքից, կրոնից, ազգությունից, սեռից, սեռական կողմնորոշումից, ընտանեկան և սոցիալական կարգավիճակից: Ընկերությունը պարտավորվում է ապահովել նաև անվտանգ եւ հարմարավետ աշխատանքային պայմաններ` իր բոլոր, այդ թվում նաև հաշմանդամ աշխատակիցների համար:
  3. Շրջակամիջավայր: ԼԵՆՏԵՔՍ-ը բնությունը համարում է համաշխարհային արժեք և դրա պահպանությունը` կարևոր պարտականություն բոլորի համար: Ընկերությունը վճռական է գործելու շրջակա միջավայրի պահպանության գիտակցումով և պատասխանատվությամբ, իր գործունեությունը համապատասխ անեցնելով Հայաստանում շրջակա միջավայրի նվիրաբերող բոլոր նորմերին: ԼԵՆՏԵՔՍ-ը խթանում է առողջ ապրելակերպը`  այն համարելով շրջակա միջավայրի բաղկացուցիչ մասը:
  4. Բարեգործություն: ԼԵՆՏԵՔՍ-ը հնարավորությունների սահմաններում ֆինանսավորում է բարեգործական բնույթի սոցիալական ծրագրեր՝ օգնելով խոցելի խմբերի, անհատների եւ հաստատությունների:
  5. Գործընկերություն: ԼԵՆՏԵՔՍ-ը խրախուսում է համագործակցությունը այլ շահագրգիռ կողմերի հետ, ովքեր նպատակաուղղված են իրականացնելու սոցիալական ծրագրեր և ստեղծելու հանրային շահ/բարիք: ԼԵՆՏԵՔՍ-ը վճռական է պաշտպանելու կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը արհեստակցական միություններում, առևտրաարդյունաբերական պալատներում եւ այլ գործարար կազմակերպություններում և միություններում:

Տարածում

ԼԵՆՏԵՔՍ-ը իր ԿՍՊ քաղաքականությունը մատչելի/հասանելի է դարձնում բոլոր շահագրգիռ կողմերին իր կորպորատիվ ինտերնետային էջի միջոցով`www.LENTEX.am:

ԼԵՆՏԵՔՍ-ը պարտավորվում է մշտապես կատարելագործել իր ԿՍՊ քաղաքականությունը և խթանել սոցիալապես պատասխանատու վարքագծի դրսևորումը` իր կազմակերպության և համայնքի շրջանակներում: